Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կարուանան ապշեցնում է

Կարուանան ապշեցնում է
01.09.2014 | 16:08

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ընթացող «Սինքվիդի գավաթ» շախմատային խոշորագույն մրցաշարում գերազանց է հանդես գալիս իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ով հինգ տուրից հետո ունի հարյուրտոկոսանոց արդյունք այն դեպքում, երբ մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող Լևոն Արոնյանը, հանրահայտ գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Այսօր մասնակիցները հանգստանում են, վաղը կտրվի երկրորդ փուլի մեկնարկը: Արոնյանը մինչ այժմ հավաքել է մեկուկես միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ